Հրանտ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ․ ՏԱՎՈՒՇՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ 24 ԴԻՐՔ Է ՀԱՆՁՆՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Տավուշում սահմանազատման արդյունքում 24 դիրք է հանձնվում Ադրբեջանին։ Այս մասին այսօր Բագրատ սրբազանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։

Նա հիշեցրեց, որ խնդրո առարկա են նաև անկլավները ու նշեց, որ այս գործընթացից հետո Ադրբեջանը կապ է պահանջելու այդ անկլավային տարածների հետ և ավելի շատ է «մտնելու» Հայաստանի տարածք։

«Իսկ այդ տեղերից նա կարողանալու է վտանգի ենթարկել թե՛ Հայաստանի ու Վրաստանի սահմանը, թե՛ խոցել Լոռու մարզը։ Այսպիսով մեր պաշտպանական գիծը ամբողջությամբ խախտվելու է, ու դա այն պայմաններում, որ Ադրբեջանը տարիներ ի վեր փորձում էր այնտեղ ինչ-որ բան անել, բայց չէր կարողանում, իսկ Փաշինյանի կառավարության օրոք լուրջ հաջողություններ ունեցավ»,– ասաց նա։

Իսկ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում, ըստ քաղաքագետի, ադրբեջանական կողմը լուրջ հաջողություն է ունեցել, քանի որ այնտեղ պատշաճ ենթակառուցվածքներ չեն ստեղծվել։

Sputnik Արմենիա