ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը. օրակարգում է ՍԴ դատավորի ընտրության հարցը

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 22-ին շարունակում է իր հերթական քառօրյա նիստերը: Օրակարգում ընդգրկված է 19 հարց, այդ թվում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Դատավորի թեկնածուն հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է՝ Դավիթ Խաչատուրյանը: Այս հարցի քննարկումը սկսվել է երեկ, այսօր այն կշարունակվի:

Դավիթ Խաչատուրյանն իր ելույթում ընդգծել է, որ դատական իշխանության ինստիտուցիոնալ և դատավորների անհատական անկախությունը կարող է գոյություն ունենալ և հնարավոր է բացառապես ժողովրդավարության պայմաններում: Նա խոսել է իշխանության ձևավորման գործում ՍԴ-ի ունեցած դերակատարության, ՍԴ սահմանադրական վերահսկողության, ժողովրդավարական և իրավական լեգիտիմության սկզբունքների մասին` ներկայացնելով իր տեսլականը:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի ընտրության հարցը նախորդ քառօրյային պետք է քննարկվեր, բայց հետաձգվեց, քանի որ ՍԴ դատավորի թեկնածուն այդ օրը չէր եկել ԱԺ:

News.am