2024-05-22 10:52
Լրատվական գործակալություններ
Փաշինյանը մեկնել է Իրան՝ հարգանքի տուրք մատուցելու
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:
Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։
ՀՀ վարչապետը Թեհրանում կմասնակցի ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը:
Sputnik Արմենիա