2024-05-22 14:41
Լրատվական գործակալություններ
ԱԳ փոխնախարար․ 1976-ի քարտեզները հիմք են լինելու սահմանազատման ամբողջ գործընթացի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
1976 թվականի քարտեզները լինելու են հիմք բոլոր հատվածներում սահմանազատման համար: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:
Հարցին՝ կա՞ հստակություն, թե հաջորդ սահմանազատումը որտեղ է լինելու, նա բացասական պատասխան տվեց՝ նշելով. «Այս պահին ոչ: Մենք դրա մասին արդեն հայտարարություններ արել ենք: Եվ պարոն Գրիգորյանի գրասենյակից, և ԱԽ քարտուղարը արել են հայտարարություններ: Երբ որոշված կլինի հաջորդ փուլը, մենք դրա մասին կտեղեկացնենք»: