2024-05-22 19:48
Լրատվական գործակալություններ
Մի բուռ հող ենք բերել Կիրանցից ոչ թե հիշատակի, այլ ուժի համար․ նոր ֆլեշմոբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Մի բուռ հող ենք բերել Կիրանցից ոչ թե հիշատակի, այլ ուժի համար: Եվ պտի խառնենք Հայաստանի բոլոր տարածքների հողերը, որպեսզի մենք բոլորս իմանանք, որ մենք մի երկրի զավակն ենք: Ես կասեի` մի բռունցք ենք»: Այս մասին տեսանյութ է տարածել Տավուշը հանուն հայրենիքի շարժումը։
«Ժողովուրդ ջան, մենք սկսում ենք համազգային ֆլեշմոբ «Մենք մի բռունցք հող ենք, մի բռունցք ժողովուրդ»:
Կոչ ենք անում մեր բոլոր հայրենասերներին` միանալ:
1. Նկարահանեք տեսանյութ, որտեղ դուք մի բուռ հող եք վերցնում և հայտարարում` «Մի բռունցք հող ենք` մի բռունցք ժողովուրդ»:
2. Տեղադրեք տեսանյութը բոլոր սոցիալական ցանցերում և կոչ արեք բոլորին միանալ:
Ցույց տանք բոլորին, որ մենք մի բռունցք ենք:
Մի բռունցք հող
Մի բռունցք ժողովուրդ»։
«Փաստինֆո»