Իրակլի Կոբախիձե․ Արևմուտքը ցանկանում է, որ Վրաստանը «երկրորդ ճակատ» բացի Ռուսաստանի դեմ

Արևմուտքը ցանկանում է, որ Վրաստանը «երկրորդ ճակատ» բացի Ռուսաստանի դեմ, ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«2022 թվականի սկզբից լուրջ շահագրգռվածություն կար Վրաստանում «երկրորդ ճակատի» բացման հարցում, որը կթուլացնի Ռուսաստանի դիրքերը, բայց դա կկործանի մեր երկիրը»,- ասել է Կոբախիձեն՝ մեկնաբանելով Արևմուտքի դժգոհությունը Վրաստանի օրենքը օտարերկրյա գործակալների մասին։

Նա ավելեց, որ այսօրվա աշխարհում կա «գլոբալ պատերազմի կողմ», որը «հետաքրքրված չէ Վրաստանի ճակատագրով, և նրա շահը միայն Ռուսաստանի դիրքերի թուլացումն է»։

Iravunk.com