Չինաստանի ափային պահպանությունը զորավարժություններ է սկսել Թայվանի նեղուցի կղզիների շուրջ

Չինաստանի ափային պահպանության վարչությունը հինգշաբթի համալիր ծովային զորավարժություններ է սկսել Թայվանի նեղուցում։ Այս մասին տեղեկացրել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Գան Յույը։

Գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրությունում նշվել է, որ զորավարժությունները անցկացվելու են Ուցյույույ և Դունյին կղզիների մոտ։ Դրանց խնդիրն է՝ մշակել պարեկման, արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման և հետևանքների օպերատիվ վերացման մեթոդների մշակումը։

Վարչությունը նաև հրապարակել է քարտեզ, որտեղ նշված են ափային պահպանության նավերի տեղաշարժի երթուղիները։

News.am