Իրանի նախագահի մարմինը տեղափոխել են նրա հայրենի քաղաք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Էբրահիմ Ռայիսիի մարմինը Բիրջանդից տեղափոխել են իմամ Ռեզայի դամբարան, որը գտնվում է Ռայիսիի հայրենի Մաշհադ քաղաքում։ Այնտեղ նրան հրաժեշտ կտա Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանին այսօր հրաժեշտ են տալիս Թեհրանում:

 

Ավելի վաղ սգո միջոցառումներ են անցկացվել Թավրիզում, Ղոմում և Թեհրանում:

Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ: Երեկ սգո միջոցառումներին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Sputnik Արմենիա