Օնիկ Գասպարյան․ Միակողմանի զիջումը սահմանազատում չի կարելի որակել

Միանշանակ համաձայն չեմ նրա հետ, ինչը կատարվում է և գտնում են, որ սահմանազատում չի կարելի որակել միակողմանի զիջումները: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, հակակոռուպցիոն դատարանից դուրս գալուց հետո Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը:

Դիտարկմանը, որ նախորդ անգամ ասել էր, որ դեմ է Տավուշի մարզում տեղի ունեցող գործընթացին, արդյոք պայքարո՞ւմ է դրա համար, Օնիկ Գասպարյանը հարցով պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասել, որ չեմ պայքարում։ Պայքարը միայն փողոցում հայտնվելով չի, ինչ որ անհրաժեշտ է, ես կատարում եմ, ինչը նպատակահարմար եմ գտնում, ես անում եմ»:

Նշենք, որ քիչ առաջ հակակոռուպցիոն դատարանում ավարտվեց ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարցաքննությունը։ Նա դուրս եկավ դատական նիստերի դահլիճից։

News.am