Մհեր Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին ու վերջինիս շարունակականության ապահովման կարևորությանը: