2024-05-23 19:01
Լրատվական գործակալություններ
Դավութօղլու․ Հայաստանի հետ սահմանը պետք է բացել և կարգավորել հարաբերությունները
Թուրքիայի Ապագա կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի իշխանություններին կոչ է արել կարգավորել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ, երկկողմ դեսպանատներ բացել և բացել սահմանները։
Դավութօղլուն պնդել է, որ չպետք է թույլ տալ Մերձավոր Արևելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս։
News.am