ՌԴ-ն միջոցներ է ձեռնարկել ի պատասխան ԱՄՆ-ում ռուսական գույքի բռնագրավման սպառնալիքի

Ռուսաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ նրա հետ կապված անձանց գույքը կարող է առգրավվել դատարանի որոշմամբ՝ վնասը փոխհատուցելու համար, եթե ԱՄՆ-ում Ռուսաստանի կամ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի ակտիվները բռնագրավվեն: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։

Փաստաթղթի համաձայն` գույքի նկատմամբ իրավունքներից անհիմն զրկելու դեպքում Ռուսաստանի Դաշնությունն ու Կենտրոնական բանկը իրավունք ունեն դիմել դատարան: Այնուհետև դատարանը կարող է որոշում կայացնել այդ փաստը հաստատելու և վնասը փոխհատուցելու մասին:

Խոսքը ԱՄՆ-ի, ամերիկյան ընկերությունների և քաղաքացիների՝ Ռուսաստանի տարածքում գտնվող շարժական և անշարժ գույքի, ինչպես նաև նրանց պատկանող արժեթղթերի, ռուսական ընկերությունների կանոնադրական կապիտալում բաժնեմասերի և Ռուսաստանում ԱՄՆ-ի և ամերիկացիների այլ գույքային իրավունքների մասին է։

Ավելի վաղ ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո Արևմուտքի երկրները ռուսական ԿԲ-ի մոտ 300 մլրդ դոլարի ակտիվներ են սառեցրել։

Sputnik Արմենիա