Բագրատ Սրբազան․ Անցումային կառավարությունը պետք է լինի վերկուսակցական

Անկախ նրանից ով կլինի, անցումային կառավարությունը պետք է լինի վերկուսակցական կառավարություն, պետք է ունենա 3 կարևոր հարցադրումների օրակարագ` ներքին, արտաքին և առաջաիկայի որոշակի պարտավորություններ: Այս մասին այսօր ՏՏ մասնագետների հետ հանդիպմանը հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Նա հայտարարեց, որ իրենք տարբեր ոլորտների մասնագետների հետ են հանդիպում և խնդրում են ամեն ոլորտից 3 մասնագետ ներգրավվել` ըստ իրենց ցանկության և ունակության:

 «Այս պահին մեթոդը սա է, ուրիշ մեթոդ չկա և ես հավատում եմ, որ այդ պահը այդքան կարևոր չի, քան հետոն, քանի որ մարդիկ որոշակիության վրա են գնում, ոչ թե անորոշության: Կարծում եմ մենք այսօր կոլեգիալ պատասխանատվության հրամայականի առջև ենք կանգնած, որն իր ենթաշերտում անպատասխանատվության խնդիր էլ ունի, երբ բոլորը բոլորի վրա են գցում»,-ասաց նա: Բագրատ Սրբազանը նաև ասաց, որ իրնքը խնդրել է համայնքներին, որ իրենք պատվիրակեն այդ 3 հոգուն:

News.am