2024-05-23 19:44
Լրատվական գործակալություններ
Պապիկյանը ընդունել է Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, Սուրեն Պապիկյանը շնորհավորել է դեսպան դե Մույնքին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և հաջողություն մաղթել կարևոր առաքելության ընթացքում:
Նշվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության հեռանկարները: Կողմերը քննարկել են նաև ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: