2024-05-24 12:10
Լրատվական գործակալություններ
Ասկերանի քաղաքապետին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է նեկայացվել դատարան: Այս մասին հայտնում է փաստաբան Վահե Եփրիկյանը։
Քննությունը տեղի կունենա այսօր:
Հիշեցնենք, որ Շամիրյանը ձերբակալվել է երեկ, Շամիրյանի բնակարանում իրավապահները խուզարկություն են իրականացրել:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն այս առնչությամբ գրել էր. «Նա ձերբակալվել է ինչ-որ մեղմ ասած անհասկանալի գործով, թե ինչ իրավունք ունեք ինչ-որ որոշում կայացնելու: Կարծում եմ սա ակնհայտորեն քաղաքական պատճառներով է: Ինչպես հայտնի է` ով Բագրատ Սրբազանի հետ շփվում է ռեպրեսիաներ է սկսվում: Երբ ես գնացի, ներս չէին թողնում, հետո ներս թողեցին: Բացատրեցի, որ ցեղասպանություն տեսած մարդիկ են, էդ ի՞նչ ֆինանսական հարցեր են քննարկում»:
News.am