2024-05-25 09:34
Լրատվական գործակալություններ
Լավրովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ դեսպանի կանչը Մոսկվա
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի կանչը Մոսկվա: Ըստ РИА Новости-ի՝ նախարարը հայտարարել է, որ դեսպանները պարբերաբար խորհրդակցությունների են գալիս։
Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի՝ «Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների»։
News.am