Ձերբակալել են Մարտակերտի քաղաքապետին
Ձերբակալել են Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Ռուբեն Մելիքյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետին ձերբակալել են խարդախության կասկածանքով, սակայն այստեղ քաղաքական դրդապատճառներ կան:
«Ասկերանի քաղաքպետի ձերբակալության նույն պատմությունն է կրկնվում,Մարտակերտի քաղաքապետը իր հետ բերել է քաղաքին պատկանող ավտոմեքենա, Հայաստանում հաշվառման կանգնեցնելու հետ կապված նրանից ոստիկանությունը պահանջել է որ ավագանու որոշում լինի, և դա որակվել է որպես խարդախություն:
Հիմա հարց է առաջանում, որ խարդախություն կամ հափշտակութուն է, ով է տուժողը, Ադրբեջանի՞ շահերն են պաշտպանում, կամ Ադրբեջանի հափշտակած Մարտակերտ համայնքի՞ շահերն են պաշտպանում: Երկու դեպքում էլ որևէ մարտակերտցի կամ ասկերանցի խնդիր չի բարձրացրել: Այս մարդիկ այս անպատվաբեր պատվերն են ստանձնել և միակ նպատակը բնականաբար քաղաքական է, որովհետև մի քանի օր առաջ Բագրատ Սրբազանը հանդիպել էր Արցախի իշխանությունների հետ և ինչ աստիճան եղկելի պատվերի հետ գործ ունենք»,-ասաց նա:
Մելիքյանը նշեց, որ Մարտակերտի քաղաքապետին գիրշերն են ձերբակալել, ենթադրում է, որ կներկայացնեն կալանքի միջնորդության:
Իրավապաշտանը նշեց, որ այս ձերբակալություններով և կալանքներով տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները փորձում են մեկուսացնել համայանքապետերին հանրահավաքին ընդառաջ: