2024-05-27 09:08
Լրատվական գործակալություններ
ՌԴ ԱԻՆ-ը Հայաստանին օգնություն է առաջարկել ջրհեղեղի հետևանքների վերացման համար
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանին օգնություն է առաջարկել հեղեղումների հետևանքների վերացման համար, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հանգստյան օրերին Հայաստանի հյուսիսային շրջաններում մեկ ամսվա տեղումներ են եղել։ Լրատվամիջոցները հայտնում են զոհերի, անհայտ կորածների և նյութական վնասների մասին։
«Երկկողմ համագործակցության շրջանակում ՌԴ ԱԻՆ-ը ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով հայկական կողմին առաջարկել է իր օգնությունը հեղեղումների հետևանքների վերացման և վթարային վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար»,- ասվում է հաղորդման մեջ։
News.am