Բագրատ Սրբազանը շարունակում է մնալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորական

Բագրատ Սրբազանը շարունակում է մնալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորական, արքեպիսկոպոս, ինչպես նաև ՀԱԵ բարձրագույն հոգևոր խորհրդի անդամ, այս մասին հայնտել է Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանը։

«Սրբազանը պարզապես սառեցրել է՝ ժամանակավորապես դադարեցրել է Տավուշի թեմի առաջնորդի եկեղեցական և վարչական լիազորությունները։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պահպանում է իր նվիրապետական աստիճանը»,- Facebook-ում գրել է Առաքելյանը։

Հիշեցնենք՝ Մայր Աթոռից հայտնել էին, որ Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը։

Aysor.am