2024-05-29 11:46
Լրատվական գործակալություններ
Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում. Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այլևս հանդիպում չի պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին սրբազանը հայտարարեց Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ քիչ անց կմեկնարկի հավաքը։
«Իրենց բիրտ ուժն ու վայրագ կեցվածքը որևէ կերպ չի կասեցնում վերջնարդյունքին հասնելու մեր պայքարը։ Մեզ ոչինչ հետ չի պահում այդ վերջնարդյունքից։ Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա։ Բարի ճանապարհներով կգնա, խելոք է, գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում»,– ասաց Բագրատ սրբազանը։
Sputnik Արմենիա