«Վահե Ղազարյանը վախեցել է գա՞», «մատդ ծալի». ԱԺ-ում իրավիճակը լարվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օրակարգում գրված է, որ պետք է այս նիստին ներկա լինի ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ինքը ներկա՞ է: Այս մասին այսօր՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիսի ժամանակ դիմելով ՀՀ պաշտպանության և անվտանգության հարցերի հնձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Ես սպասում եմ, որ ՆԳ նախարարը գա հաշվետվության: Խնդրում եմ՝ հիմա ասեք, որ ես իմանամ՝ նիստին մասնակցում են, թե ոչ»,-ասաց նա:
Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Տիկին Սարգսյանն (ՆԳ փոխնախարար-խմբ) է ներկայացնելու, որոշեք: Վահե Ղազարյանը տեղյակ է պահել, որ չի գալու»:
«Ուրեմն Վահե Ղազարյանը վախեցե՞լ ա գա հանձնաժողովի նիստին: Նախարարները պետք է ներկա լինեն»,- ասաց Գեղամ Մանուկյանը, ինչին Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Ո՛չ, ձեզնից ոչ ոք չի վախեցել»:
«Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը Անդրանիկ Քոչարյանին դիմելով ասաց. «Ձեր անմիջական պրտականությունն է ապահովել նախարարի ներկայությունը: Մատդ ծալի»։
Քոչարյանը արձագանքեց. «Մատդ... ի՛, եկել ես խանգարե՞ս հանձնաժողովի աշխատանքները: Մենք եկել ենք աշխտելու, դուք եկել եք խանգրելու: Չխանգարեք»:
Նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց։ ՔՊ-ական պատգմավոր Ծովինար Վարդանյանը հայտարարեց, որ նիստը կընդհատի, եթե այդպես շարունակեն։
«Ըստ օրակարգի, այս պահին զեկուցում է Ֆինանսների նախարարը»,-ասաց նա։
News.am