«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիայի 9 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանություն
Հանրապետության հրապարակից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիայի 2 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանութուն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։
«Հանրապետության հրապարակից 6 ավտոմեքենա է տեղափոխվել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք»,–հայտնեցին մամուլի ծառայությունից։
Բացի այդ, բողոքի ակցիայի ևս 7 մասնակցի բերման են ենթարկել Մյասնիկյան պողոտայից։
Հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 29–ին հայտարարեց, որ այսօր առավոտյան 10։30–ին հավաքվելու են կառավարության շենքի մոտ, քանի որ ժամը 11-ին գործադիր մարմնի նիստն է։ Վաղ առավոտից կառավարությունը բոլոր կողմերից շրջափակվել է ոստիկանական շղթայով։ Երբեմն բախումներ են լինում ոստիկանության ծառայողների և ակցիայի մասնակիցների միջև։