2024-05-30 16:06
Լրատվական գործակալություններ
Պեսկով․ ՆԱՏՕ-ի երկրները գիտակցաբար սրում են լարվածությունը
ՆԱՏՕ–ի երկրները և հատկապես ԱՄՆ–ն վերջին օրերին գիտակցաբար սրում են լարվածությունն ուկրաինական հակամարտության շուրջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով` դա լարվածության նոր փուլի հրահրում է։
«Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները, հատկապես ԱՄՆ–ն, եվրոպական մյուս մայրաքաղաքները վերջին օրերին, շաբաթներին դուրս են գալիս լարվածության նոր փուլ։ Դա անում են գիտակցաբար, մենք շատ ռազմատենչ հայտարարություններ ենք լսում։ Դա ոչ այլ ինչ է, քան լարվածության նոր մակարդակի հրահրում»,– նշել է Պեսկովը։
Sputnik Արմենիա