Եվրոպոլի գործողությունը հաքերների դեմ հանգեցրել է ձերբակալությունների Հայաստանում, Ուկրաինայում

Չորս մարդ ձերբակալվել, ավելի քան 100 ինտերնետ-սերվերներ շարքից դուրս են բերվել վնասակար ծրագրային ապահովում տարածող ցանցի դեմ միջազգային ոստիկանական գործողության ընթացքում, հինգշաբթի տեղեկացրել է Եվրոպոլը։

Եվրամիության իրավապահ ծառայությունը մայիսի 27-29-ին անցկացրած գործողությունն անվանել է «Էնդշպիլ», որը պատմության մեջ ամենամեծն է բոտնետների դեմ։

Հետաքննությունը գլխավորել են Գերմանիան, Նիդեռլանդները և Ֆրանսիան՝ մի քանի երկրների մասնակցությամբ, որոնք չեն մտնում ԵՄ-ի մեջ։

Ձերբակալություններ են կատարվել Հայաստանում և Ուկրաինայում, տեղեկացրել է Եվրոպոլը, և ավելի քան 2 000 դոմեններ այժմ գտնվում են ոստիկանության հսկողության տակ։

Քննության տվյալներով՝ գլխավոր կասկածյալներից մեկը վաստակել է 69 մլն եվրոյից (74,5 մլն դոլար) ոչ պակաս կրիպտոարժույթով՝ կայքերը վարձակալության տալով կիբեռհանցագործներին՝ շորթիչ ծրագրեր տարածելու համար։

News.am