2024-05-30 16:26
Լրատվական գործակալություններ
Ռաֆայել Գևորգյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Ռաֆայել Գևորգյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռաֆայել Գևորգյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ։
News.am