Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանի ջրհեղեղից տուժած շրջանների վերականգնմանը
Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին ջրհեղեղից տուժած տարածքների վերականգնման հարցում: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը չի արձագանքել օգնության առաջարկին։
«Մենք տեսել ենք դրական արձագանք և կրկնում ենք, որ բոլոր առաջարկներն ակտուալ են... Եվ որպես դաշնակիցներ մենք միշտ պատրաստ ենք ուս տալ՝ ելնելով Երևանի կարիքներից»,- ասաց Զախարովան՝ հիշեցնելով, որ Մարդասիրական արձագանքման ռուս-հայկական կենտրոնն անմիջապես միացել է հետևանքների վերացմանը և անհրաժեշտ տեխնիկան փոխանցել Հայաստանի իշխանություններին։
Նա հիշեցրեց, որ 102-րդ բազայի ուժերով ու միջոցներով օգնելու պատրաստակամությունը հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ Օգնության տրամադրման հարցը քննարկում են նաև Հայաստանում գործող մի շարք ռուսական ընկերություններ, մասնավորապես՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, որը սպասարկում է Երևան-Թբիլիսի երթուղին։
«Այն այս օրերին ակտիվորեն զբաղված է երկաթուղային տրանսպորտի վերագործարկմամբ։ Վայր են ուղարկվել տարբեր պրոֆիլների մասնագետներ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ միասին լուծումներ են փնտրում բարդ խնդիրների համար։ Եվս մեկ անգամ մեր ցավակցությունն ենք հայտնում մոլեգնող աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Մենք նաև կտրամադրենք բոլոր անհրաժեշտ օգնությունը՝ ջրհեղեղից տուժած շրջաններում բնականոն կյանքը վերականգնելու համար»,- նշել է Զախարովան։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 06:25
Президент Франции Эммануэль Макрон в интервью BFMTV заявил, что Крым, скорее всего, останется российским.
-
2025-05-14 06:21
Сельхозпроизводители стран Евразийского экономического союза (ЕАЭС) в марте этого года по сравнению с аналогичным месяцем прошлого года повысили цены на свою продукцию на 10,5%. Об этом сообщает Евразийская экономическая комиссия (ЕЭК).
-
2025-05-14 06:16
Во время своего выступления в Саудовской Аравии президент США Дональд Трамп сообщил, что госсекретарь Марко Рубио отправится в четверг в Турцию для участия в переговорах между Россией и Украиной, передает NBC News.
-
2025-05-14 06:15
Канцлер Германии Фридрих Мерц во вторник предупредил Россию, что Европейский союз введет против нее более жесткие санкции, если Москва на этой неделе не предпримет никаких шагов для достижения мира на Украине, сообщает DW.