2024-05-31 10:17
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ-ը խորհրդատուներ է ուղարկում Հայաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ՊՆ-ներ
ԱՄՆ-ը Հայաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի պաշտպանության նախարարություններ խորհրդատուներ է ուղարկում. Intelligence Online
ԱՄՆ-ն խորհրդատուներ է ուղարկում Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի և Բալկանների պաշտպանության նախարարություններ՝ այս գերատեսչությունների խնդրանքով։ Դրա մասին գրում է Intelligence Online կայքը։
Նշվում է, որ Վաշինգտոնի այս գաղափարը նշված երկրների բանակներն ամերիկյան զինված ուժերի հետ ավելի համատեղելի դարձնելն է և ռուսական մոդելից հեռանալը։ Ինչպես նշում է լրատվամիջոցը, ԱՄՆ-ը նման կերպ պատասխանատվություն է ստանձնում այն երկրների պաշտպանության նախարարությունների համար, որոնք ձգտում են լքել «Մոսկվայի ուղեծիրը»։
News.am