2024-06-01 10:48
Լրատվական գործակալություններ
Հայաստանն ունի ամենախոշոր պետական պարտքի բեռը Հարավային Կովկասի երկրների շարքում
2023 թվականի վերջին Վրաստանի պետական պարտքը կազմել է Համախառն ներքին արդյունքի 39,2%-ը, հայտնել է Forbes Georgia-ն։
Վրաստանի հարևան երկրներից Հայաստանն ունի պետական պարտքի ամենամեծ բեռը՝ ՀՆԱ-ի 50,5%-ը։ Հաջորդը Թուրքիան է՝ ՀՆԱ-ի 28,9%-ով։ Ռուսաստանի պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 19,7%-ը, իսկ Ադրբեջանինը՝ ՀՆԱ-ի 18,4%-ը։
Աշխարհում ամենացածր պետական պարտքն ունի Բրունեյը՝ ՀՆԱ-ի 2,3%-ով։ Հաջորդը Քուվեյթն է՝ ՀՆԱ-ի նկատմամբ 3,2% պետական պարտքը և Թուրքմենստանը՝ 4,7% ՀՆԱ-ի նկատմամբ։ Անվանական արտահայտությամբ ամենաբարձր պետական պարտքն ունի Միացյալ Նահագները՝ 33 տրիլիոն դոլար։
News.am