2024-06-04 19:46
Լրատվական գործակալություններ
Էրդողանի աշխատակազմ․ Արևմուտքից հրամաններ ստացող Թուրքիան այլևս չկա
Արևմուտքից հրամաններ ստացող Թուրքիան այլևս չկա, երկիրն անկախ քաղաքականություն է վարում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը։
«Սա հստակ և միանշանակ ասում ենք. Արևմուտքից հրամաններ ստացող և իր անկախ քաղաքականությունն ու ռազմավարությունը մշակելու անկարող Թուրքիան այլևս չկա։ Այսօր Թուրքիան կայուն անկախ քաղաքականություն, ռազմավարություն է վարում տարածաշրջանում, այն կողմ է հանդիսանում միջազգային հարցերում», - ասել է Ալթունը՝ այսօր ելույթ ունենալով Անկարայում։
Նրա խոսքով՝ արևմտյան լրատվամիջոցները շարունակում են Թուրքիայի հյուծման համար նախատեսված գործունեությունը, սակայն այն «շարունակում է պայքարը»։
Sputnik Արմենիա