2024-06-05 09:21
Լրատվական գործակալություններ
Հայաստանն Ադրբեջանին է ուղարկել խաղաղության պայմանագրի լրամշակված 9-րդ խմբագրությունը
Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ապրիլի 26-ին հայտնել էինք, որ Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։
«Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը»,- ասել է Բադալյանը։