2024-06-06 10:06
Լրատվական գործակալություններ
Գերմանիայի պաշտպանության նախարարը կոչ է արել նախապատրաստվել պատերազմի
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Բունդեսթագում ունեցած ելույթի ժամանակ կոչ է արել երկիրը մինչև 2029 թվականը լիարժեք մարտական պատրաստության մեջ պահել։
Ըստ նրա՝ Գերմանիան կշարունակի անվերապահորեն աջակցել Ուկրաինային, սակայն, հնարավորինս կձգտի չդառնալ պատերազմի մասնակից կողմ։ Գերմանացի նախարարը միաժամանակ կոչ է արել երկրում վերականգնել պարտադիր զինվորական ծառայությունը ։
Պիստորիուսը բացասական պատասխան է տվել ԵՄ գործընկեր երկրներից, ինչպես նաև Գերմանիայից Ուկրաինա զինվորներ ուղարկելու հնարավորության մասին լրագրողի հարցին։
News.am