2024-06-06 11:43
Լրատվական գործակալություններ
«Տեղեկացրեք Էրդողանին». Պուտինը՝ թուրք խմբագրին
Մի քանի ուղղություններով Թուրքիան համագործակցում է Ուկրաինայի հետ, բայց միևնույն ժամանակ Ուկրաինան փորձում է հարվածել գազատար խողովակներին, որոնցով գազ է հասնում Թուրքիա։
Այս մասին «Անադոլու» գործակալության խմբագրին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Սպառնալիք են ներկայացնում Արևմուտքի կողմից Կիևին մատակարարվող անօդաչու մոտորանավակները»,-նշել է Պուտինը։
Sputnik Արմենիա