2024-06-06 11:45
Լրատվական գործակալություններ
Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի իջնելու պատճառով` Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով ամբողջությամբ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,–ասաց նա։
Մաքրման աշխատանքների ավարտից հետո միայն երթևեկությունը կվերականգնվի, որի մասին լրացուցիչ տեղեկություն կտրվի:
Վերջին անգամ Վերին Լարսը փակվել էր մայիսի 8–ին, ինչի հետևանքով մոտ 800 բեռնատար էր կուտակվել ճանապարհին։