2024-06-07 13:16
Լրատվական գործակալություններ
Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել։
Նրա խոսքով, շուրջ 280 հազար հայաստանցու համարի մասին է խոսքը.
«Ամենայն հավանականությամբ, Getcontact-ի բազան ա։ Բազմաթիվ մարդկանց համարներ կան, որտեղ հստակ երևում է իրենց հատուկ ծառայություններին պատկանելությունը։ Ազգովի ազգային անվտանգության դեմ ենք աշխատում։ Շնորհավոր հերթական անգամ»,- գրել է նա:
Նա նաև մեջբերել է գործընկերոջ գրառումը, որում նշվում է, որ այս արտահոսքի պատճառը բջջային օպերատորբները չեն ՝ հաստատ։ Սա արդեն մարդկանց թվային անվտագության հիգինեայի բացակայությունից է գալիս:
Verelq.am