Հարավային Կորեայի ԶՈւ-ն տագնապի ազդանշանով ոտքի է հանվել աղբով լի հյուսիսկորեական օդապարիկների պատճառով

Հարավային Կորեայի Զինված ուժերը հայտարարել են, որ ոտքի են հանվել տագնապի ազդանշանով՝ Հուսիսային Կորեայից հնարավոր նոր՝ աղբով լի օդապարիկների պատճառով, տեղեկացրել է AFP-ը։

Հարավկորեացի զինվորականները «ուշադիր կհետևեն իրավիճակին», AFP-ին շաբաթ օրը տեղեկացրել նրանց ներկայացուցիչը։

Անցած կիրակի Փհենյանը հայտարարել էր, որ դադարեցրել է օդապարիկների թռիչքները, բայց մի քանի օր անց «Մարտիկներ հանուն ազատ Հյուսիսային Կորեայի» հարավկորեական խումբը հայտնել է, որ 10 օդապարիկ է արձակել К-փոփ երաժշտական ոճով և 200 000 թռուցիկներ Կիմ Չեն Ընի դեմ։

Հյուսիսային Կորեան հայտնել է, որ հարյուր անգամ ավելի շատ «աղբով ու թափոնով» կպատասխանի, եթե ավելի մեծ թվով հարավկորեական թռուցիկներ ուղարկվեն։

Անցած շաբաթ Հյուսիսային Կորեան երկու ալիքներով աղբի պարկերով հարյուրավոր օդապարիկներ է ուղարկել դեպի Հարավային Կորեա՝ դա անվանելով պատասխան հակափհենյանական քարոզչական օդապարիկների, որոնք ուղարկել էին հարավկորեացի ակտիվիստները։

Հյուսիսկորեական օդապարիկները Հարավային Կորեայում վայրէջք են կատարել մի քանի տեղերում։

Ի պատասխան՝ Հարավային Կորեան լրիվ դադարեցրել է Հյուսիսային Կորեայի հետ ռազմական համաձայնագրի գործողությունը, որը կնքվել է 2018թ., և որը պետք է նվազեցներ լարվածությունը հարևան երկրների միջև։

News.am