Այս պահին ԱԺ-ում է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը

Այս պահին ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Ազգային ժողվում է: Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ Սրբազանը ցույցի մասնակիցներին հայտնել է, որ ԱԺ-ում մեկնարկել է ԱԺ խորհրդի նիստը, որտեղ քննարկվելու է արտահերթ նիստ հրավիրելու և վարչապետին անվստահություն հայտնելու ընդդիմության միջնորդությունը։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ նստացույց են սկսել են Բաղրամյան պողոտայում: Նրանք պահանջում են ԱԺ արտահերթ նիստ գումարել: Բաղրամյան պողոտայից դեպի Դեմիրճյան փողոց տանող հատվածը ոստիկանների կողմից փակված է: