Բագրատ Սրբազան․ Եթե մեր պահանջը մերժվում է, մենք էլ ստիպված կլինենք այդ մարդկանց չթողնել գործի գալ
ԱԺ-ում մեկնարկել է ԱԺ խորհրդի նիստը, որտեղ քննարկվելու է արտահերթ նիստ հրավիրելու և վարչապետին անվստահություն հայտնելու ընդդիմության միջնորդությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա նշեց, որ պատգամավորներից Արծվիկ Մինասյանը հավանաբար կգա և կտեղեկացնի՝ ինչ է տեղի ունեցել և ինչ քայլեր կան խորհրդարանում, որից հետո կորոշեն հետագա քայլերը, թե ինչ են անելու։
«Եթե այդ պահանջը մերժվում է, ուրեմն մենք էլ ստիպված կլինենք այդ մարդկանց գործի չթողնել գալ, ուղղակիորեն։ Իրենք իրավունք չունեն մեր կողմից վճարվող հարկերի հաշվին իբրև թե աշխատել, չգիտես՝ ում համար, ինչի համար: Հսկայական ոստիկանական շարքերով այստեղ կանգնած են իբր թե վախեցնելու համար»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում ժամը 16․00-ին պետք է մեկնարկեր Ազգային ժողովրի խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվելու է նաև ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն արտահերթ նիստ գումարելու պահանջով միջնորդությունը, որով առաջարկել են արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին ԱԺ ուղերձը։
News.am