Արտահերթ նիստ չի լինի. ԱԺ խորհուրդը մերժեց ընդդիմության միջնորդությունը

Ազգային ժողովի խորհուրդը մերժեց հունիսի 10-ին արտահերթ նիստ գումարելու միջնորդությունը, որը ներկայացրել էր ընդդիմությունը։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Նա հավելեց, որ հունիսի 17-ին էլ իրենց խմբակցությունը չի մասնակցելու արտահերթ նիստին։

«Մենք նման օրակարգ չունենք, հետևաբար այդ օրակարգը մեզ համար քննարկելի չէ»,- նշեց Կոնջորյանը։

Sputnik Արմենիա