2024-06-10 19:51
Լրատվական գործակալություններ
Ոստիկանները փշալար են անցկացնում ԱԺ պարիսպների վրա
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ պայքարն ու բողոքի ցույցերը հանգիստ չեն տալիս ոստիկանությանը։
Չնայած ԱԺ շենքի մոտ բազմաթիվ ոստիկաններ են բերվել, կառավարական ամառանոցների մոտ բազմաթիվ ոստիկաններ կան, երեխաների համար նախատեսված ավտոբուսով ու քողարկված կերպով ոստիկաններ են տեղափոխում, հիմա էլ որոշել են փշալարերով պատել ԱԺ բակի պարիսպները։
«Հրապարակ»-ը տեսանյութ է հրապարկել, որտեղ երևում է, որ փշալարերի անցկացումը սկսել են Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկից։
Panorama.am