2024-06-10 19:53
Լրատվական գործակալություններ
Բագրատ Սրբազան․ Գիշերը վրաններով մնալու ենք Բաղրամյան պողոտայում
Գիշերը մնալու ենք Բաղրամյան պողոտայում: Վրանները մնալու են այստեղ: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում ցուցարարներին դիմելով ասաց Բագրատ Սրբազանը:
«Մենք 96 ժամով կսահմանափակվենք, հուսալով, որ այդ ժամանակ կլինի, այն ինչ մենք ուզում ենք: 96 ժամը լրանալու է ամսի 12-ին՝ ժամը 19:00-ին: Այդ օրը մենք չափազանց կարևոր անելիք ունենք»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ հորդորելով քաղաքացիներին միանալ շարժմանը:
News.am