Բագրատ Սրբազան․ Ամսի 12-ին՝ ժամը 15:00-ին լինելու ենք Բաղրամյան պողոտայում

Ամսի 12-ին՝ ժամը 15:00-ին լինելու ենք Բաղրամյան պողոտայում: Այդ օրը մեր կյանքում կարող է շատ բան փոխել: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում ցուցարարներին դիմելով ասաց Բագրատ Սրբազանը՝ կոչ անելով քաղաքացիներին մասնակցել հավաքին:

«Այդ օրը այստեղ գտնվելը մեզ համար չափազանց կարևոր է: Թե ի՞նչ կանենք, արդեն ուրիշ հարց է»,-հավելեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ Սրբազանը և նրա աջակիցները պատրաստվում են գիշերը վրաններով մնալ Բաղրամյան պողոտայում:

Հիշեցնենք, որ ցուցարարներն արդեն 24 ժամ է՝ փակ են պահում Բաղրամյան պողոտան:

News.am