Արամ Ա Կաթողիկոսը Վատիկանում կհանդիպի Հռոմի Պապին
Հունիսի 11-ին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն կմեկնի Վատիկան, որտեղ կհանդիպի Հռոմին Պապին: Այս մասին հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից։ Հաղորդագրության մեջ ասված է.
«Վաղը՝ Երեքշաբթի, 11 Յունիս 2024-ի առաւօտուն, միօրեայ այցելութեամբ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը պիտի մեկնի Վատիկան:
Նորին Սրբութիւնը հրաւիրուած է Վատիկանի Արևելեան Համալսարանին մէջ դասախօսութիւն տալու՝ «Կրօնքին դերը աշխարհաքաղաքականութեան մէջ» նիւթին շուրջ:
Վատիկան կատարելիք իր միօրեայ այցելութեան ընթացքին Վեհափառ Հայրապետը յաջորդաբար հանդիպումներ պիտի ունենայ Նորին Սրբութիւն Ֆրանսիս Պապին, Վատիկանի արտաքին գործոց նախարարին, միջ-եկեղեցական յարաբերութեանց բաժանմունքի նախագահին և արևելեան կաթոլիկ եկեղեցիներու բաժանմունքի նախագահին հետ:
Սոյն այցելութեան Վեհափառ Հայրապետին կ՚ընկերակցի Կաթողիկոսարանի Միջին Արևելքի միջ-եկեղեցական և քրիստոնեայ-իսլամ յարաբերութեանց բաժանմունքի վարիչ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան»:
News.am