2024-06-11 11:04
Լրատվական գործակալություններ
Շղթայով ու աղբամաններով փակված փողոցներ. Երևանում վերսկսվել են բողոքի ակցիաները
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները վերսկսել են բողոքի ու իրազեկման ակցիաները։ Ինչպես հայտնում է «Ազգային ճակատ» Telegram–յան ալիքը, վաղ առավոտյան քաղաքացիները շղթայով փակել են Երևանի Մյասնիկյան պողոտան։
Իսկ ոմանք ակցիա են արել Վարդանանց փողոցում` ճանապարհը փակելով աղբամաններով։
Երիտասարդներն անհնազանդության ակցիա են արել նաև Տիգրան Մեծի պողոտայում։
Sputnik Արմենիա