ՀՀ-ն կքննարկի ԱՄՆ-ի հետ պաշտպանական և արդարադատության ոլորտներում համագործակցությունը

Հայաստանը ցանկանում է ԱՄՆ-ի հետ քննարկել պաշտպանական և արդարադատության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Այս մասին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Կողմերը կքննարկեն առևտրի ազատականացումը, ինչը թույլ կտա դիվերսիֆիկացնել Հայաստանի տնտեսությունը։ Նիստում կքննարկվի նաև հեռանկարները միջուկային էներգիայի և վերականգնվող էներգետիկայի աղբյուրների ոլորտներում»,– ասաց Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարը, անդրադառնալով Հայաստան– ԱՄՆ պաշտպանական համագործակցությանը, ասաց, որ մեր երկիրը շահագրգռված է Հայաստանի պաշտպանական համակարգի վերափոխմամբ` համագործակցությունների հետագա հնարավորությունների ուսումնասիրմամբ։

ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ'Բրայենն էլ իր ելույթում նշեց, որ Հայաստանը քանիցս հաստատել է ժողովրդական բարեփոխումների իր ցանկությունը, իսկ ԱՄՆ–ն հպարտ է աջակցել այս ջանքերին։

Նա տեղեկացրեց, որ ԱՄՆ–ն ու Հայաստանը համաձայնագիր կստորագրեն մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման ասպարեզում։

«Սա նոր հնարավորություններ կբացի առևտրի համար, կդյուրացնի առևտուրը բիզնեսի համար, և սա նաև այն խոստումների մի մասն է, որոնց մասին խոսվել էր Բրյուսելում»,– ասաց նա։

Օ'Բրայենը հավելեց, որ երկկողմ առևտրի ընդլայնման մեծ հեռանկար է տեսնում Հայաստանի հետ։

Sputnik Արմենիա