ՀՀ-ն և ԱՄՆ-ն մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

ՀՀ–ն ու ԱՄՆ–ն ստորագրել են ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիր։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեցին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ամերիկյան կողմից՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը»,– ասված է հաղորդագրությունում:

Համաձայնագրի ստորագրումը տեղի է ունեցել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստից հետո` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի ներկայությամբ։

Sputnik Արմենիա