Վրաստանի վարչապետն ԱՄՆ-ի պատժամիջոցներն անլուրջ և վիրավորական է որակել

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բեռլինում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում անլուրջ և վիրավորական է որակել օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման պատճառով Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցները, հայտնել է Грузия Online-ը։

«Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ պատժամիջոցները լուրջ չեն, բայց անլուրջության հետ մեկտեղ պատժամիջոցները վիրավորական են մեր երկրի և մեր ժողովրդի համար։

Սա նաև չի համապատասխանում գործընկերության ոգուն, ուստի հուսով եմ, որ այդ ամենը կվերանայվի: ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը բխում է մեր շահերից։ Մեզ համար կարևոր է այս ուղղությամբ տեսնել ինչպես ամերիկացի գործընկերների, այնպես էլ ԵՄ ներկայացուցիչների փոխադարձ քայլերը։

Դա վրաց ժողովրդի և վրաց պետության նկատմամբ ճիշտ վերաբերմունք կլինի։ Բոլորին կոչ եմ անում պրագմատիկ քայլեր ձեռնարկել և ճշտարիտ, արդարացի վերաբերմունք ցուցաբերել մեր ժողովրդի նկատմամբ»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։

News.am