2024-06-12 11:02
Լրատվական գործակալություններ
ԱԺ-ում Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ստուգում են աթոռները. սեղաններից հավաքել են շշերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այս պահին Հայաստանի ԱԺ նիստերի դահլիճում անվտանգային խիստ միջոցներ են ձեռնարկում, հավաքել են ջրի շշերը:
Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները աթոռներն են ստուգում, անգամ լրագրողներին մինչև նիստի սկիզբը թույլ չեն տալիս իրենց հատկացված օթյակում նստել:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում տեղի է ունենալու կռավարության հետ հարցուպատասխան, ներկա է լինելու Նիկոլ Փաշինյանը:
Բացի այդ, Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ այսօր կարևոր անելիք ունեն և խնդրել է քաղաքացիներին ժամը 15-ին լինել Բաղրամյան պողոտայում:
News.am