2024-06-12 12:22
Լրատվական գործակալություններ
Ոչ թե Ռուսաստանն է գնում տարածաշրջանից, այլ ՀՀ-ն է ինքնալիկվիդացվում
Էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանն անդրադարձել է այն պնդումներին, թե «Ռուսաստանը գնում է տարածաշրջանից»։
«Երեկ հայտնի դարձավ, որ Թբիլիսին ու Մոսկվան աշխատանքներ են սկսել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։
Ոչ թե Ռուսաստանն է գնում տարածաշրջանից, այլ Հայաստանն է ինքնալիկվիդացվում որպես տարածաշրջանային սուբյեկտ»։
Նշենք, որ ըստ «Մտավարի Արխի» հեռուստաալիքի աղբյուրների, Վրաստանի և Ռուսաստանի կառավարություններն ակտիվ աշխատում են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցի շուրջ, Մոսկվայում Վրաստանի դեսպանատան աշխատակիցների ընտրությունն արդեն սկսվել է:
Verelq.am