2024-06-12 14:46
Լրատվական գործակալություններ
Վարուժան Գեղամյան․ Եթե պայքարը չհաջողեց, աննախադեպ բռնապետություն է հաստատվելու
Եթե պայքարը չհաջողեց, մի քանի ամսից հայկական պետականությունից մնալու է թուրքական կախյալ նահանգ։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Եթե պայքարը չհաջողեց, աննախադեպ բռնապետություն է հաստատվելու։
Եթե պայքարը չհաջողեց, մեր երկրում հայ մարդու համար ապրելն էլ ավելի անտանելի է դառնալու։
Եթե պայքարը չհաջողեց, բոլոր նրանք, ովքեր գիտակցում են վիճակը, բայց ինչ որ պատրվակով չեն ելել պայքարի, հանցակից են։
Պայքարի հաջողությունը կախված է յուրաքանչյուրիցս։ Այսօր, 15:00-ին, Բաղրամյան պողոտա»,- գրել է նա։
Verelq.am