2024-06-12 16:27
Լրատվական գործակալություններ
Ինչպես են ձերբակալել Հաթերքի գյուղապետին. փաստաբանը մանրամասներ է հայտնում
Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի ղեկավար Վարդան Գրիգորյանին ձերբակալելու պահին մեքենայի մեջ եղել են նրա 7, 9 և 13 տարեկան երեխաները։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ փաստաբանն ավելի վաղ ասել էր, որ Հաթերքի գյուղապետին Բյուրականում են ձերբակալել, բայց այժմ նշեց, որ դա տեղի է ունեցել Բյուրեղավանում (Կոտայքի մարզ)։
«Գրիգորյանի կնոջ հետ եմ խոսել` տիկին Վարսիկի։ Եկել են, մեքենայի միջից վատ ձևով, քաշքշելով, ավտոյից դուրս շպրտելով ու գետնին պառկացնելով մարդուն բռնել են, ու այդ ամենը` 3 անչափահաս երեխայի աչքի առաջ` 2 աղջիկ ու 1 տղա։ Դա հերիք չէ, մի հատ էլ երեխաներին թողել են մեքենայի մեջ, ճանապարհին ու հեռացել»,– ասաց Մելիքյանը։
Sputnik Արմենիա